Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգանքի տուրք՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
07.12.2024
![](http://tavush.mtad.am/files/n_pics/40290_s.jpg)
Դեկտեմբերի 7-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկն է։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսային հատվածում տեղի ունեցած երկրաշարժը, որ հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ, հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, պատճառեց անասելի ավերածություններ, հազարավոր մարդիկ դարձան անօթևան։
Այսօր մարզկենտրոն Իջևանում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին։ Տավուշի մարզպետի ու մարզպետի աշխատակազմի կողմից ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրվել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։