Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
06.12.2024
Իծաքար-Նավուր-Թթու ջուր շուրջ 40 կմ ավտոճանապարհից արդեն իսկ հիմնանորոգվել է 25 կիլոմետր հատվածը, մնացած 15 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նշված ճանապարհի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ օրեցօր զգալիորեն ակտիվանում է երթևեկությունը:
Տեղեկացնենք, որ նշված ճանապարհին հարակից են լուրջ զբոսաշրջային գրավչություն ունեցող անտառային և սարամասային գեղատեսիլ տարածքներ: