Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ փախստականների հարցերի արձագանքման համակարգող աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
06.12.2024
Այսօր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի /ՄԱԿ ՓԳՀ/ տեխնիկական աջակցությամբ Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ փախստականների հարցերի արձագանքման համակարգող աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը, որը վարեց մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը։
Հանդիպմանը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչներ Սահականուշ Եղիազարյանը և Կարեն Խաչատրյանը ամփոփեցին նախորդ հանդիպման գործողության կետերը, այնուհետև ներկայացրին Տավուշի մարզում առկա հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայությունները, կարիքներն ու բացերը։
Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը և ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Մայա Ճաղարյանը անդրադարձան միայնակ տարեցներին ու հատուկ կարիքներ ունեցող անձանց տրամադրվող աջակցության և խնամքի ծառայություններին առնչվող հարցերին։
Հանդիպմանը քննարկվեցին ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս։