Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

03.12.2024

 Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր։ 1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակել է որպես Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացել է հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:

  Մեր երկրի տնտեսական, սոցիալական և հանրային կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ։ Այս ոլորտում սակայն դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնց ուղղությամբ աշխատանքներ են տարվում ու ծրագրեր իրականացվում թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների և թե սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից։

  Սիրելի հայրենակիցներ, անչափ կարևոր է բոլորիս ուշադրությունը սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրների նկատմամբ։ Օգնենք նրանց՝ իրացնելու իրենց իրավունքները, ապրելու լիարժեք կյանքով։

  Օրվա առթիվ առողջություն, կամք, լավատեսություն ու բարօրություն եմ մաղթում բոլորիս։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 11:58:55