Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

26.11.2024

  Հարգելի կանայք, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024թ․ նոյեմբերի 30-ին ժամը 13։00–ից ,,Իջևանի ԱԱՊԿ,, ՓԲԸ-ում /Իջևանի պոլիկլինիկա/ կկազմակերպվի բժշկական անվճար ընդունելություն և խորհրդատվություն Երևանի Վերարտադրողականության կենտրոնի /Fertility center/ հիմնադիր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Մարտինի Համբարձումյանի կողմից։

  Ընդունելությունը կազմակերպվում է Տավուշի մարզի անպտղությամբ տառապող կամ վերարտադրողական խնդիրներ ունեցող կանանց համար։

  Ընդունելությանը անհրաժեշտ է ներկայացնել նախկինում իրականացված հետազոտությունների բժշկական փաստաթղթերը /առկայության դեպքում/։ Մանրամասների համար կարող եք դիմել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 11:58:55