Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցանակային տեղեր են գրավել բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում

19.11.2024

  7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նոյեմբերի 18-ին կայացել են բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները:

  Տավուշի մարզը ներկայացնող տասը մարզիկներից երեքը տարբեր քաշային կարգերում գրավել են մրցանակային տեղեր։

  Մրցումներում Գետահովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դորիկ Այդինյանը զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ 2-րդ տեղ է գրավել Գանձաքարի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ռոմելլա Ղարաբեկյանը։ Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գուլանյանը դարձել է 3-րդ տեղի մրցանակակիր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-04 11:58:55