Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը

19.11.2024

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը, որին մասնակցել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը փաստել է, որ տնտեսական եւ միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվ զարգանում են ու խոսել առեւտրաշրջանառության տպավորիչ արդյունքներից:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու խնդիրների լուծման առաջնահերթություններին են անդրադարձել նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նիստի ավարտին Միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի ռուսական և հայկական կողմերը ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստի շրջանակներում Տավուշի մարզի ուսումնական հաստատություններից մեկի ուսումնատեխնիկական բազայի ամրապնդման նպատակով մարզպետ Հայկ Ղալումյանին են հանձնել 1․500․000 ռուբլուն համարժեք դրամի և 5․800․000 դրամի վկայականներ։

Մանրամասները՝ bit.ly/3YMq9Ww 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10