Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սեղանի թենիսի մրցումներում թիմային հաշվարկով Տավուշի մարզի թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը
18.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով «Դինամո» մարզահամալիրում կայացել են սեղանի թենիսի հանրապետական եզրափակիչ մրցումները:
Եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 10 հավաքական թիմեր:
Թիմային հաշվարկով Տավուշի մարզի թիմը մրցումներում գրավել է 3-րդ մրցանակային տեղը։ 1-ին տեղը գրավել է Լոռու մարզի թիմը, 2-րդ տեղում Երևանի թիմն էր։
Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մարզերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և գավաթներով: