Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
17.11.2024
Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողների միջազգային օր։ Տոնի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլոր ուսանողներին։ Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ Տավուշի մարզի բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական հաստատություններում սովորող մեր ուսանողներին։
Սիրելի ուսանողներ, ուսանողական տարիները նոր բացահայտումների ու նոր հնարավորությունների տարիներ են։ Դրանք այն տարիներն են, երբ հիմնավոր գիտելիքներ եք ձեռք բերում ձեր ապագա մասնագիտության համար։ Օգտագործեք սովորելու և գիտելիք կուտակելու ձեզ ընձեռված հնարավորությունը, որովհետև բոլոր ժամանակներում էլ կրթությունն է բարեկեցիկ ապագայի լավագույն երաշխիքը:
Սիրելի ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ արդյունավետ, վառ ու հետաքրքիր ուսանողական տարիներ։ Թող որ ձեր յուրաքանչյուր օրը հագեցած լինի նոր գիտելիքներով ու հետաքրքիր բացահայտումներով։ Կրթվեք և վստահ ու համարձակորեն գնացեք ձեր ընտրած ճանապարհով։