Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրերի ոլորտի պատասխանատուն մասնակցել է Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը նվիրված համաժողովին

05.11.2024

 Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ Մեգերյան կարպետում կազմակերպել էր համաժողով՝ նվիրված Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանը։

 Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

  Համաժողովի ընթացքում պետական, մասնավոր կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ոլորտային դերակատարներին և փորձագետներին ներկայացվել են Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները:

 Միջոցառման շրջանակում ներկայացվել են նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հեղինակած ,,Տավուշի խոհանոց,, , ,,Սյունիքի խոհանոց,, , ,,Վայոց ձորի խոհանոց,, և ,,Լոռվա խոհանոց,, հայերեն-անգլերեն գրքերը, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել հայկական խոհանոցը, ընդգծել նրա բազմազանությունը, տարածաշրջանային յուրահատկությունները և ազգային ժառանգության պահպանման կարևորությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10