Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղերձը սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
04.11.2024
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ,
Ձեր մասնագիտական տոնը մի առիթ է ևս արժևորելու ձեր նվիրվածությունն ու հոգատարությունը մեր համայնքի ամենախոցելի մարդկանց նկատմամբ։ Ձեր աշխատանքը կենսական նշանակություն ունի նրանց կյանքի որակը բարելավելու, դժվար պահերին աջակցելու և բարօրության ապահովման համար։
Յուրաքանչյուր օր դուք մեծ եռանդով ու համբերությամբ կանգնում եք մարդկանց կողքին, լսում նրանց խնդիրները, մխիթարում, աջակցում ու ձեռք եք մեկնում՝ նրանց տալով հույս և ուժ։ Ձեր ջանքերով բազմաթիվ մարդիկ կարողանում են հաղթահարել կյանքի դժվարությունները և շարունակել առաջ շարժվել։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ նվիրվածության և ջերմության համար, որը դուք բերում եք մեր հասարակությանը։ Հավատում եմ, որ ձեր հույսն ու հավատը լավագույն արդյունքներ են ապահովում, իսկ ձեր աշխատանքը հպարտություն է առաջացնում բոլորիս մեջ։
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի սոցիալական աշխատողներ։