Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ հերթական խորհրդակցություն

31.10.2024

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ եւ մարզպետների մասնակցությամբ, կայացած հերթական խորհրդակցությունը։  

Նախ անդրադարձ է կատարվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, քննարկվել է համայնքներում թափառող շների հետ կապված խնդիրը։

Ապա օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համայնքների եկամուտների հավաքագրման 9 ամիսների արդյունքները։ Ըստ այդ արդյունքների համայնքների կատարողականը 9 ամսվա պլանի համեմատ կազմել է 93,7 տոկոս։

Սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով առաջատար են Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։
Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար պլանավորված նշաձողը, ինչպես նաև ապահովել պետական բյուջեով մարզպետարանների համակարգմամբ իրականացվող սուբվենցիոն և հրատապ ծրագրերի կատարողականը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10