Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել
18.10.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, այլ պատասխանատու պաշտոնյաներ։
Խորհրդակցությանը քննարկվել են նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման ընթացքն ու առաջիկա անելիքները։ Մասնավորապես անդրադարձ է եղել մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։ Ոլորտի պատասխանատուին հանձնարարվել է ներկայացնել մինչև տարեվերջ ավարտվող սուբվենցիոն ծրագրերի ցանկը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև ֆինանսական ընթացիկ հարցեր, անդրադարձ է եղել նաև կրթության, առողջապահության ոլորտի խնդիրներին, տրվել են նոր հանձնարարականներ։