Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպել էր քննարկու
18.10.2024
Հոկտեմբերի 17-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպել էր քննարկում «Դիլիջանի զարգացման տեսլական» զեկույցի շրջանակներում, որն իրականացվում է Համաշխարհային բանկի վերահսկողությամբ։
Հանդիպման ընթացքում Անուշ Եղիազարյանը, ով ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի «Զբոսաշրջային և մարզային ենթակառուցվածքների բարելավման» ծրագրի կոորդինատորն է, ներկայացրեց զեկույցի նպատակը և այն հնարավորությունները, որոնք կստեղծվեն զեկույցի հրապարակումից հետո։ Քննարկվեցին քաղաքաշինության, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ազգային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերը։
ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը ընդգծեց, որ վերջին տարիներին ՀՀ կառավարության և Դիլիջանի համայնքապետարանի համատեղ ջանքերով համայնքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ։ Դրանք նպաստավոր պայմաններ են ստեղծում այցելուների ներհոսքի աճի և Դիլիջանը նորովի բացահայտելու համար։
Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակից Արսեն Սարգսյանն ավելացրեց, որ Դիլիջանը միակ համայնքն է Հայաստանում, որն ունի «Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենք։ Այս օրենքը կարևոր խթան է քաղաքաշինության զարգացման համար և հնարավորություն է տալիս համայնքային խնդիրները լուծել օրինական ճանապարհով։