Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները

14.10.2024

  Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերման ենթակա խաղողի ամբողջ բերքը մթերվել է ժամանակին ու անկորուստ։

   Մթերում են իրականացրել Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը և Կողբի ,,Կանաչ գյուղ,, ընկերության ընդունման կետը։

  Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը խաղողն ընդունել են կիլոգրամը 140-150 դրամ արժեքով։ ,,Կանաչ գյուղ,, ընկերությունը մթերել է էնդեմիկ սորտեր՝ կիլոգրամը 170-250 դրամ արժեքով։

  Բերքը մթերվել է նախօրոք վերամշակողների հետ կնքված պայմանագրերի համաձայն։ Ընդհանուր թվով մթերվել է 5893 տոննա խաղող նախորդ տարվա 3481,1 տոննայի դիմաց։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10