Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հեծանիվների հերթական խմբաքանակը բաշխվեց մարզի հանրակրթական դպրոցներին
11.10.2024
Այսօր հեծանիվների հերթական խմբաքանակը բաշխվեց Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին։ ՀՀ կառավարության որոշմամբ հեծանիվները դպրոցականներին է տրամադրում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մարզի 82 հանրակրթական դպրոցներ /հիմնական, ավագ, միջնակարգ, վարժարան/ այսօր ընդհանուր թվով 270 հեծանիվ ստացան։
Նախաձեռնության նպատակը հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումն է, դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը։