Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են մեղվաբուծության, ոչխարաբուծության և մթերատվության բարձրացման փորձնական ծրագրերը
09.10.2024
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում, որը վարել է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորած աշխատանքային խումբը, մարզի համայնքների վարչական ղեկավարներ, մեղվաբույծներ, ֆերմերներ։
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրի շրջանակներում քննարկվել են մեղվաբուծության, ոչխարաբուծության և մթերատվության բարձրացման փորձնական ծրագրերը։
Արդեն մեկնարկած ծրագրերին ցանկացողները կարող են ծանոթանալ ինչպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում, այնպես էլ Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։