Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը
09.10.2024
Մարզպետի աշխատակազմում այսօր տեղի է ունեցել հանդիպում մարզային և Նոյեմբերյանի համայնքային՝ արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների հետ։ Հանդիպումը վարել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Հանձնաժողովների հետ համատեղ քննարկվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման հարցը։
Քննարկման արդյունքում պտղատու ծառատեսակներին պատճառված վնասների փոխհատուցման հարցի կարգավորման նպատակով հնչել են առաջարկներ, որոնք կներկայացվեն ՀՀ կառավարություն։