Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

07.10.2024

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները, ոլորտի պատասխանատուներ։

Հանդիպման մասնակիցներին ողջունել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այնուհետև նախարարը ներկայացրել է այցի նպատակը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում վերջին բարեփոխումները և դրանց ընթացքը` մասնավորապես պետպատվերի ծավալների ընդլայնման, ծննդօգնության գների վերանայման, ֆունկցիոնալության խնդիր ունեցող պացիենտների դեղապահովման, ըստ կատարողականի բոնուսային վարձատրության համակարգի վերաբերյալ հարցերը։

Կարևորվել է մարզի հղիների համար ներդրված վերջին ծրագիրը, որով պրենատալ սքրինինգի ծառայությունը արդեն անվճար է և հասանելի Տավուշի մարզում:

Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:

Վերջին վեց ամսվա ընթացքում մարզում բարելավվել են պատվաստումային ցուցանիշները։

Մարզի ոլորտային պատասխանատուները տվել են իրենց հուզող հարցերը, առաջարակները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10