Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ
04.10.2024
Սիրելի ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ ու վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ։
Անգնահատելի է ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում։ Ուսուցչի մասնագիտությունը համեմատելի չէ ոչ մի մասնագիտության հետ, որովհետև այն ուսուցչից պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև հոգևոր որակների, ընտրած գործի ու երեխաների հանդեպ ունեցած սիրո փոխանցում աշակերտներին։ Սա է դրված ուսուցչի դժվարին, բայցև շնորհակալ աշխատանքի հիմքում։
Սիրելի ուսուցիչներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, առողջություն, երջանկություն, աշխատանքային հաջողություններ ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում ձեզ։ Թող որ ձեր աշակերտները մշտապես ուրախացնեն ձեզ իրենց հաջողություններով ու լավ գործերով։