Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց՝ նեոնատալ ծառայություն մատուցող բժիշկների ու բուժքույրերի համար

04.10.2024

   Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի աշխատանքի պրոտոկոլների հավաքածու, տպագրվել է և իրականացվում են դասընթացներ նեոնատալ ծառայություններ մատուցող բուժանձնակազմի համար։

  Իջևանի ԱԱՊԿ-ում այսօր մեկնարկել է առաջին դասընթացը, որին մասնակցում են մարզի չորս տարածաշրջանների նեոնատալ ծառայություն մատուցող ավելի քան երեսուն բժիշկներ ու բուժքույրեր։

  Դասընթացը վարում են Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի նորածնային ծառայության պատասխանատու Սերինե Մելիքսեթյանը, ,,Մարգարյան,, ծննդատան /Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն/ բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը և ,,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ,, բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային բաժանմունքի վարիչ Աիդա Ղարիբյանը։

  Դասընթացին ներկայացվում են ամենօրյա աշխատանքի կանոնները, նոր ծնված երեխայի խնամքը։

  Ծրագիրը, որն իրականացնում են ,,Հայկական ակնաբուժության նախագիծ,, բարեգործական հիմնադրամը, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը, երեք տարի առաջ է մեկնարկել։ Ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել են նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժքույրերի ամենօրյա աշխատանքի կանոնները սահմանող ընթացակարգեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10