Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով զբաղվող հասարակական խորհրդի անդամների հետ
04.10.2024
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով զբաղվող հասարակական խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը։
Մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած մեր հայրենակիցների սոցիալական հարցերը, անդրադարձել այն ծրագրերին, որոնք ուղղված են նրանց խնդիրների լուծմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրներին, մասնավորապես, նրանց բնակտարածքով ապահովելու հարցերին։