Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել է 2024 թվականին մարզի բնակչությանը անվճար թափուկ վառելափայտի տրամադրման հարցը
02.10.2024
Մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է ,,Հայանտառ,, ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի մասնաճյուղերի ղեկավարների և ,,Դիլիջան,, ազգային պարկի տնօրենի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է 2024 թվականին մարզի բնակչությանը անվճար թափուկ վառելափայտի տրամադրման հարցը։ Մասնաճյուղերի ղեկավարներն ու ազգային պարկի տնօրենը մարզպետին են ներկայացրել 2024 թվականի համար նախատեսված թափուկ վառելափայտի քանակները և ըստ անտառտնտեսությունների բացթողնման չափաքանակների ծավալները։
Նշվել է, որ թափուկ վառելափայտի տրամադրման առաջնահերթությունը տրվելու է անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց, ովքեր ընտանեկան և սոցիալական նպաստ են ստանում։