Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2024

  Սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 1-ին աշխարհը նշում է Տարեցների միջազգային օրը։ 1990թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 1-ը սահմանվել է Տարեցների միջազգային օր։ Սկզբնապես այս օրը նշվել է Եվրոպայում, որից հետո տարածվել ԱՄՆ-ում, իսկ 1990-ականների վերջին՝ ամբողջ աշխարհում:

  Օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր տարեցներին, մաղթում խաղաղություն,առողջություն ու արժանապատիվ ծերություն։

  Հայ ժողովուրդը, հայ մարդը բոլոր ժամանակներում էլ առանձնակի վերաբերմունք է ունեցել տարեց մարդկանց հանդեպ։ Եվ այս տոնը մի հիանալի առիթ է մեկ անգամ ևս մեծարելու մեր տարեցներին, ուշադրություն դարձնելու նրանց հուզող խնդիրներին։

  Սիրելի տարեցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ, մեկ անգամ ևս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու մաղթանքները Տարեցների միջազգային օրվա առթիվ։ Թող որ ձեր բոլոր օրերը լցված լինեն սիրով ու ջերմությամբ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10