Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում-քննարկում՝ ԱՄՆ ՄԶԳ ,,Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում,, ծրագրի շրջանակներում
27.09.2024
Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանն ու աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Գուրգեն Հարությունյանն այսօր Լոռու մարզում մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ ,,Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում,, ծրագրի շրջանակներում Լոռու և Տավուշի մարզերի համայնքապետարանների հետ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։
,,Համայնքապետարանների դերը ջրային անվտանգության ամրապնդման գործում,, թեմայով հանդիպման մասնակիցներին ողջունել է ծրագրի ղեկավար Էրիկ Վիալան։
,,Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում,, ծրագիրն իրականացնում է ,,Դելոյթ Քոնսալթինգ Էլ-Էլ-Սի,, ընկերությունը՝ ԱՄՆ ՄԶԾ գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել արդյունավետ անդրսահմանային համագործակցությանը և ջրային ռեսուրսների կառավարմանը` խթանելու տարածաշրջանային կայունությունը և դիմակայունությունը: