Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները

24.09.2024

  Տավուշի մարզում ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Մթերում են իրականացնում Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը և Կողբի ,,Կանաչ գյուղ,, ընկերության ընդունման կետը։

  Իջևանի գինու, կոնյակի գործարանը, Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը, Երևանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի գինու գործարանը խաղողն ընդունում են կիլոգրամը 140-150 դրամ արժեքով։ ,,Կանաչ գյուղ,, ընկերությունը մթերում է էնդեմիկ սորտեր՝ կիլոգրամը 170-250 դրամ արժեքով։

  Բերքը մթերվում է նախօրոք վերամշակողների հետ կնքված պայմանագրերի համաձայն։

   Սեպտեմբերի24-ի դրությամբ մարզում մթերվել է 2842 տոննա խաղող։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10