Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ

21.09.2024

 Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

  1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին՝ դրանով իսկ հաստատելով ազատ ապրելու ու սեփական ճակատագրի տերը լինելու իր դարավոր ձգտումը։

  Իմ խոնարհումը այն քաջորդիների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեր երկրի անկախության և բարեկեցիկ ու արժանապատիվ ապագայի։

 Հարգելիներս, Ժամանակակից աշխարհը նորանոր մարտահրավերներ է առաջադրում մեզ։ Վստահ եմ, որ այդ մարտահրավերները կարող ենք հաղթահարել միայն ու միայն միասնական ջանքերով ու հայրենանվեր աշխատանքով։

 Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության երեսուներեքերորդ տարեդարձի առթիվ՝ խաղաղություն, առողջություն ու ընտանեկան երջանկություն եմ մաղթում ձեզ՝ ի շահ մեր երկրի զարգացման ու ժողովրդի բարօրության։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10