Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին
20.09.2024
Երևանում տեղի է ունեցել Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ մարզպետի տեղակալը ներկայացրել է Տավուշի մարզի տնտեսական ցուցանիշները, տնտեսական գործունեության առանցքային ուղղությունները, անդրադարձել ներկայումս ընթացող խոշոր ներդրումային ծրագրերին։
Գագաթնաժողովի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Երևանի ,,Մերիդիան,, էքսպո կենտրոնում կազմակերպվել է Հայաստանի մարզերի զարգացմանը, տնտեսական և ներդրումային հնարավորություններին նվիրված էքսպո, որին առանձին տաղավարով մասնակցել է նաև Տավուշի մարզը՝ ներկայացնելով մարզում իրականացվող ծրագրերն ու եղած հնարավորությունները, ինչպես նաև մարզային արտադրողների արտադրանքը։