Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթաց՝ համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների համար

16.09.2024

  Տավուշի մարզպետի աշխատակազմում սեպտեմբերի 16-ից 23-ը անց է կացվում մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթաց՝ կարևորելով այն հանգամանքը, որ համայնքներին վերապահված լիազորությունների պատշաճ իրականացումն ուղղակիորեն կապված է նրանց մասնագիտական կարողությունների կատարելագործման հետ։

  Դասընթացը վարում են ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսները։

   Կրթությունը կարևորագույն դեր ունի հանրային ծառայողների մասնագիտական աճի գործընթացում: Ուստի նրանց շարունակական վերապատրաստումը հանրային կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունավետության կարևոր բաղադրիչներից է։

  Դասընթացն իրականացվում է նախապես կազմված և հաստատված կրթական մոդուլներով (ծրագիր-բաղադրիչներ), համապատասխան դիդակտիկ նյութերի, ժամանակակից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ` սահմանված պահանջներին և ժամաքանակին համապատասխան:

   Փորձառու և գիտակ դասընթացավարները նաև գործնական խորհուրդներ են տալիս վերապատրաստվողներին և պատասխանում նրանց հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10