Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարժական սպանդանոցային ծառայության անհրաժեշտություն ունեցող բնակավայրերի ցանկ
16.09.2024
ՀՀ կառավարության 29 օգոստոսի 2024թ. թիվ 1394-Լ որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի հանձնարարականի համաձայն ներկայացնում ենք ՀՀ Տավուշի մարզի այն բնակավայրերի ցանկը, որտեղ անհրաժեշտություն կա սպանդանոցային ծառայության, որոնք գտնվում են գործող սպանդանոցներից 15 կմ հեռավորության վրա:
Իջևան համայնք
Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Կիրանց, Ծաղկավան, Դիտավան, Այգեհովիտ, Վազաշեն, Գանձաքար, Լուսահովիտ բնակավայրեր
Դիլիջան համայնք
Հաղարծին, Հովք, Աղավնավանք, Խաչարձան բնակավայրեր
Բերդ համայնք
Պառավաքար, Վարագավան, Ծաղկավան, Տավուշ, Վ.Կ.Աղբյուր, Նորաշեն, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Ն.Կ.Աղբյուր, Այգեպար, Այգեձոր, Չինարի բնակավայրեր
Նոյեմբերյան համայնք
Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Զորական, Հաղթանակ, Արճիս, Այրում, Լճկաձոր, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն, Դեբեդավան բնակավայրեր: