Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Տավուշի մարզում փախստականների հարցերի արձագանքման համակարգող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը
13.09.2024
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Գորիսի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Տավուշի մարզում փախստականների հարցերի արձագանքման համակարգող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը։
Հանդիպման մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը։
Օրակարգի առաջին հարցով ՄԱԿ ՓԳՀ, Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը ամփոփեց առաջին հանդիպման գործողության կետերը։ Այնուհետև մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները տեղեկատվություն ներկայացրին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավիճակի մասով։
Տավուշի մարզում ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից իրականացվող համայնքային աջակցության ծրագրերը համառոտ ներկայացրեց կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Խաչատրյանը։
Հանդիպումն ամփոփեց մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը։