Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ
12.09.2024
Այսօր ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Տավուշի մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին, հանձնաժողովի անդամներից բացի, մասնակցում էին նաև ՀՀ ԱՍՀՆ և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԱՍՀՆ ՄՍԾ ՏԿ-ների, մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ, մարզի համայնքների սոցիալական աշխատողներ, հաշմանդամություն ունեցող անձինք։
Նիստը բացեց և մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի ղեկավար Վանիկ Այվազյանը զեկուցեց Տավուշի մարզում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների ու դրանց հաղթահարման ուղիների մասին։
2023-2027 թվականների համալիր ծրագրով մարզպետի աշխատակազմի կատարմանը վերապահված միջոցառումների իրականացման ուղղությամբ 2023թ․ և 2024թ․ ընթացքում կատարած աշխատանքների մասին խոսեց մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը։
Նիստի ընթացքում ծավալվեց քննարկում հաշմանդամություն ունեցող անձին օգնականի ծառայություն տրամադրելու հետ կապված հարցերի, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի, բժշկասոցիալական փորձաքննության նախկին համակարգից դրա սկզբունքային տարբերությունների և ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգի շուրջ։ Առաջարկվեց կատարել եղած խնդիրների գույքագրում և արդյունքները ներկայացնել մարզային հանձնաժողովին։