Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

09.09.2024

  Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի պատասխանատուների և մարզի խոշորացված համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալներն ու աշխատակազմի գլխավոր քարտուղարը։

  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջնահերթություն ներկայացնող մի շարք ընթացիկ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել քաղաքաշինական խնդիրներին և մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Սուբվենցիոն ծրագրերի հետ կապված՝ մարզպետը համայնքապետերի ուշադրությունը հրավիրել է ինչպես ընթացակարգային խնդիրների, այնպես էլ ծրագրով իրականացվող աշխատանքների որակի վրա։

 Խորհրդակցությանը անդրադարձ է եղել նաև սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին։ Մարզպետը համայնքների ղեկավարներին հորդորել է առավել հետևողական լինել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում։

  Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են նաև մյուս ոլորտներին առնչվող հարցեր։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10