Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ

04.09.2024

  Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 4-ին նշվում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը։ Մասնագիտական տոնի առթիվ ջերմորեն շնորհավորւմ եմ համակարգի բոլոր աշխատակիցներին։ Համակարգի հիմքը դրվել է 1997 թվականի սեպտեմբերի 4-ին՝ արագ արձագանքման փրկարարական ջոկատի ստեղծումով։

  Անգնահատելի է ՆԳՆ փրկարար ծառայության դերը արտակարգ իրավիճակների կառավարման գործում։ Փրկարար լինելը սոսկ աշխատանք չէ, այլ առաքելություն, որը բազմիցս ապացուցվել է փրկարարի անձնուրաց աշխատանքով՝ հաճախ նաև վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը։

 Արտակարգ իրավիճակների հարգելի աշխատողներ, մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և աշխատանքային հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի անվտանգության։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10