Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկման հանդիպում զբոսաշրջային ծառայություն մատուցող տնտեսվարողների հետ
28.08.2024
Տավուշի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պատասխանատուներն իրազեկման հանդիպում էին կազմակերպել՝ կապված 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ,,Զբոսաշրջության մասին,, ՀՀ օրենքի հետ։
Հանդիպմանը մասնակցում էին Տավուշի մարզում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք։
Տեսչական մարմնի պատասխանատուները հանդիպմանը մասնակցող տնտեսվարողներին մանրամասն ներկայացրին նոր օրենքն ու վերահսկողության նոր մեխանիզմները, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։