Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կրթական էքսպո, մշակութային կրթության տարի․ օգոստոսյան խորհրդակցություններն անցկացվում են նոր ձևաչափով
19.08.2024
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են 2024-25 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կիսվել են իրենց առաջավոր փորձով: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը էքսպոյի շրջանակում ծանոթացել են Տավուշի մարզի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ: