Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.08.2024
Ս/թ օգոստոսի 20-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ հետևյալ օրակարգով․
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին
2. «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագրի շրջանակներում ««Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման հասարակական կազմակերպությանը անդամակցելու մասին
3. «Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում ջրամատակարարման համակարգի վերակառուցում» ծրագիրը համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ցանկում ընդգրկելու մասին
4. Իջևան համայնքի Լուսաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին
5. Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0․06689հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
6. Տավուշի մարզի Իջևան համայնք, Սարիգյուղ բնակավայրում գտնվող 0․39621հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
7. Տավուշի մարզի Իջևան համայնք, Գետահովիտ բնակավայրում գտնվող 0․17582հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
8. Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0․09964հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
9. Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0.25855 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
10. Իջևան համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին
11. ՀՀ Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի 2024թ․ աշխատակազմի աշխատակիցների նոր հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
12. Տավուշի մարզի Իջևան համայնք, Կիրանց բնակավայրում գտնվող 0.11934 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
13. Տավուշի մարզի Իջևան համայնք, Վազաշեն բնակավայրում գտնվող 0.0147 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը հավանություն տալու մասին
14. Տավուշի մարզ, Իջևան համայնք, Կիրանց բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող, 0.122հա, 0.25855հա, 0.11934հա և 0.09964հա մակերեսով անշարժ գույքերի միավորումից առաջացած անշարժ գույքը անհատույց սեփականության իրավունքով /նվիրատվություն/ Հայաստանի Հանրապետությանը օտարելու մասին
15. Տավուշի մարզի Իջևան համայնքի վարչական սահմաններում գտնվող, քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին։