Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
05.08.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը, այլ հյուրեր:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ կապված որոշ հարցեր, ինչպես նաեւ Տավուշի մարզի կլիմայական փոփոխությունները։
Քննարկվել են նաեւ հետագա համագործակցության վերաբերյալ այլ հարցեր։