Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեւքար բնակավայրն արդեն ունի գյուղամիջյան բարեկարգ պուրակ

03.08.2024

Այսօր` օգոստոսի 3-ին, տեղի ունեցավ Սեւքար բնակավայրի գյուղամիջյան պուրակի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնատար անձինք։

Պուրակը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Իրականացվել է 2230 քմ տարածքի բարեկարգում, 1285 քմ սալիկապատում, շատրվանների համար պոմպակայանի և ֆիլտրացիոն կայանի կառուցում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10