Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ ծրագրի քննարկման երկրորդ փուլը
31.07.2024
Այսօր Տավուշի մարզպետի աշխատակազմի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ ,,Ի ՍԻ Ի Քաուքազուս,, ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի համար գետավազանային կառավարման պլան» նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման երկրորդ փուլը։
Քննարկմանը, որը վարեց ,,ԵՄ-ն շրջակա միջավայրի տվյալներ,, ծրագրի Հայաստանի տեղական ներկայացուցիչ Վահագն Տոնոյանը, մասնակցում էին մարզպետի աշխատակազմի, ազդակիր համայնքների և շահագրգիռ հանրության ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում մասնակիցները հանդես եկան առաջարկներով ու դիտողություններով, որոնք կներկայացվեն ,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն,, ՊՈԱԿ։