Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքը
24.07.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Կիրանց:
Նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և ,,Ճանապարհային դեպարտամենտ,, հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սերժիկ Պետրոսյանը։
Նախարար Սանոսյանը դիտարկել է Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի, ինչպես նաև Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:
Այս պահին կատարվում են ասֆալտապատման և ճանապարհի եզրերի բարեկարգման աշխատանքներ, որոնք մտնում են ավարտական փուլ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն