Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
22.07.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, քաղաքաշինության, կրթության, առողջապահության ոլորտներին առնչվող հարցեր։
Գյուղատնտեսության ոլորտի հետ կապված անդրադարձ է եղել պետական աջակցության ծրագրերի շրջանակներում իրականացվող ինտենսիվ այգեգործությանը, կաթիլային ոռոգմանը և խելացի անասնաշենքերին վերաբերող հարցերի։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև մի շարք ընթացիկ հարցեր։ Տրվել են նոր հանձնարարականներ։