Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

15.07.2024

  Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարն ու ստորաբաժանումների ղեկավարները։

  Ստորաբաժանումների պատասխանատուները մարզպետին զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին։ Այնուհետև քննարկվել են մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, նոր կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների շինաշխատանքներին ու  դրանց համար գույքի ձեռքբերմանն առնչվող հարցեր։

  Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են նոր հանձնարարականներ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10