Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

04.07.2024

 Հարգելի հայրենակիցներ, հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը։ Տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս։

  1991 թ․ անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

 Սահմանադրությունը մեր պետության մայր օրենքն է ու խորհրդանիշը, մեր անկախ պետականության, մեր քաղաքացիների ազատությունների ու հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխիքը։ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման հարցում։

  Հարգելի հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ, խաղաղություն, առողջություն ու երջանկություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10