Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամառային հանգստի մեկնեց դպրոցականների առաջին խումբը
01.07.2024
ՀՀ կառավարության որոշմամբ և Տավուշի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ այսօր մեկնարկեց դպրոցականների 2024 թվականի ամառային հանգստի կազմակերպման առաջին փուլը։
Իջևանի Սահմանադրության հրապարակից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ուղեկցությամբ ամառային հանգստի մեկնեց մարզի հանրակրթական դպրոցների 7-13 տարեկան երեխաների առաջին խումբը։
Առաջին հերթափոխում 20 օր Հանքավանի ,,Լուսաբաց,, ճամբարում կհանգստանա զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների 80 երեխա։