Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերով Տավուշի մարզում համակարգման առաջին հանդիպումը

27.06.2024

  Համաձայն մայիսի 29-ին մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հարցերով Տավուշի մարզում համակարգման առաջին հանդիպումը։

  Հիբրիդ տարբերակով կազմակերպված հանդիպմանը ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Գվենոլեն Քոստերը և ՄԱԿ-ի ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանը մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, սոցիալական աջակցության տարածքային կենտրոնների, մարզում գործող միջազգային կառույցների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավիճակի հետ կապված հարցեր։

  Հանդիպումը բացել է մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուբեն Տիգրանյանը։

 Հանդիպման ընթացքում ներկայացվել ու քննարկվել են համայնքների մակարդակով մարզում իրականացված պաշտպանության մոնիթորինգի արդյունքները, փախստականի կարգավիճակի, իրավունքների ու պարտականությունների, բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության դիմելու կարգը։

   Անդրադարձ է եղել նաև մի շարք այլ հարցերի։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10