Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը
25.06.2024
Տավուշի մարզում այսօր՝ հունիսի 25-ին, մեկնարկեց ամառային զորակոչը։ ՀՀ ՊՆ ԶԶՀԾ Տավուշի մարզի տարածքային ստորաբաժանումից զինվորական ծառայության ճանապարհվեց Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից նորակոչիկների առաջին խումբը։
Զորակոչի արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետի աշխատակազմի և Իջևանի համայնքապետարանի պատասխանատուներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ ու ընտանիքի անդամներ, ընկերներ ու բարեկամներ։
Օրվա առթիվ նորակոչիկներին շնորհավորեցին և բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը և զորակոչային ու զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի տարածքային թիվ 1 ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Մհեր Ավալյանը։
Արարողությանը պարտադիր զինվորական ծառայության մեկնող տղաներին Իջևանի համայնքապետարանի կողմից հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներով ու քաղցրավենիքներով փաթեթներ։
2024 թվականի ամառային զորակոչը կշարունակվի մինչև հուլիսի 31-ը։