Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյան համայնք

25.06.2024

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այց է կատարել Նոյեմբերյան համայնք: Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ Հայկ Ղալումյանը հետևել է համայնքում իրականացվող մի շարք աշխատանքների ընթացքին։

***

Մարզպետն այցելել է Դեբեդավան եւ Բագրատաշեն բնակավայրեր։ Հայկ Ղալումյանը շրջայց կատարելով, ծանոթացել է Դեբեդավանի դպրոցի, մանկապարտեզի եւ ամբուլատորիայի շենքային պայմաններին, առկա խնդիրներին:

Բագրատաշենում մարզպետը ծանոթացել է նոր կառուցվող մանկապարտեզի եւ դպրոցի շինարարական աշխատանքներին: Այնուհետեւ Հայկ Ղալումյանը բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի շարք բուժաշխատողների հանձնել է շնորհակալագրեր՝ անձնական եւ մասնագիտական նվիրումի եւ մեծ պատասխանատվության համար:

Արճիս եւ Լճկաձոր բնակավայրերում եւս ծանոթացել է դպրոցի եւ մանկապարտեզի շենքային պայմաններին, առկա խնդիրներին:

Այրում բնակավայրում քննարկվել են աղետի հետեւանքները, հստակեցվել են այդ ուղղությամբ կատարվելիք հետագա անելիքները։

Այնուհետեւ Հայկ Ղալումյանը հանդիպել է բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, համապատասխան ոլորտների ներկայացուցիչները ստացել են հանձնարարականներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14