Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողների օրվա կապակցությամբ

21.06.2024

Սիրելի’ բուժաշխատողներ, 
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: 
 
Բուժաշխատողի ծանր եւ պատասխանատու  մասնագիտությունը բոլոր ժամանակներում եղել է ամենապահանջվածն ու ամենահարգվածը, քանզի միայն Ձեր առաքելությունն է, որ ունակ է փրկելու մարդկային կյանքեր։ 
 
Ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ես համոզված եմ, որ, ձեր երդմանը հավատարիմ, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ կյանք և առողջություն պարգևելով մարդկանց:
 
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14