Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստի օրակարգ

21.06.2024

Հունիսի 24-ին, ժամը 12։00-ին կկայանա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը՝ հետևյալ օրակարգով.

 
1․ Օրակարգի հաստատում:
2․ Տեղեկատվություն մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին: 
Զեկուցող՝  Գ. Հարությունյան -   ՀՀ  Տավուշի  մարզպետի աշխատակազմի  զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի վարիչ:
 
3. Մարզի համայնքների 2024 թվականի տեղական բյուջեների սեփական եկամուտների  հինգ ամսվա կատարողականի մասին:
Զեկուցող՝  Ա. Բաբլումյան -  ՀՀ  Տավուշի  մարզպետի աշխատակազմի  ֆինանսական  վարչության պետ:
 
4.  2024թ․ 1-ին կիսամյակում կատարված գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ:
Զեկուցող` Վ․Սուքոյան – ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ:
 
5․  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի մասին:
Զեկուցող` Ա․ Գալստյան- ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի  տարածքային կառավարման   և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ: 
 
6․ 2024թ․ մայիսի 26-ին Դեբեդ և Աղստև գետերի  հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքի մասին:
Զեկուցող` Ա․ Գալստյան- ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի  տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ:  
 
7․  Այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-27 17:23:14